Միջազգային

Հայ և ղազախ իրավապահները բացահայտել են հանցավոր խմբի գործունեություն

Հայ և ղազախ իրավապահները բացահայտել են հանցավոր խմբի գործունեություն

Ղազախստանի ՆԳՆ կիբեռհանցագործությունների հակազդման դեպարտամենտի և Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում Երևանում կանխվել է երկու զանգերի կենտրոնի գործունեությունը, որոնք զբաղվել են խարդախությամբ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ՆԳ նախարարությունը։

Խումբը զբաղվել է ինտերնետ-խարդախությամբ Ղազախստանի և եվրոպական երկրների քաղաքացիների նկատմամբ, որոնք տուժածներին առաջարկել են գումար ներդնել իբր խոշոր ներդրումային ընկերություններում:

Խուզարկությունների ժամանակ առգրավվել է ավելի քան 70 միավոր համակարգչային տեխնիկա, մոտ մեկ կիլոգրամ ոսկի, հինգ ավտոմեքենա, 30 հազար ԱՄՆ դոլար, ռուսական ռուբլի, վրացական լարի և կրիպտոարժույթով դրամապանակ: Բացի այդ, առգրավվել է ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար: Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է հանցավոր խմբի 41 մասնակից՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներից:

Ինչպես հաղորդում են ղազախական լրատվականները, այս պահին հայկական կողմը Ղազախստանի ՆԳՆ կիբեռհանցագործությունների հակազդման դեպարտամենտի աջակցությամբ իրականացնում է քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական