Միջազգային

«Հայ-ադրբեջանական խաղաղությունը օգուտ կբերի». Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին: Այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը:

«Անկարան շարունակելու է ամրապնդել բարեկամական և եղբայրական կապերը Բաքվի հետ։ Մեր համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում», - ասել է նա։