Միջազգային

«Ուկրաինան պետք է անվտանգության երաշխիքներ ստանա». Զելենսկի

Կիևը հանդես է գալիս այնպիսի խաղաղության օգտին, որը հիմնված է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու վրա․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Անկարայում երկրի դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը։

Ուկրաինայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։

Նրա խոսքով՝ Կիևը ցանկանում է որպես երաշխավոր տեսնել ԱՄՆ-ին և Եվրամիությանը։

«Մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք, որ պատերազմն ավարտվի։ Բայց, իհարկե, ցանկանում ենք, որ այս պատերազմի ավարտը հիմնված լինի անվտանգության որոշակի երաշխիքների տրամադրման վրա։ Մենք ցանկանում ենք, որ այդ անվտանգության երաշխիքները տրամադրեն ԱՄՆ-ն, Եվրամիությունը և ողջ Եվրոպան, այդ թվում՝ Թուրքիան»,- ասել է Ուկրաինայի նախագահը։