Միջազգային

«Ժամանակն է, որ Եվրոպան մեծացնի պաշտպանական ծախսերը». Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սոցիալական ցանցի իր էջերում գրառում է արել, որտեղ անդրադարձել է երեկ Փարիզում կայացած ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը և Ուկրաինայի պատերազմի պատճառով ստեղծված իրավիճակին։

«Ես ևս մեկ անգամ հստակ ընդգծել եմ, թե որքան կարևոր է Լեհաստանի համար Ուկրաինայի և Եվրոպայի այդ հատվածի անվտանգությունը։ Գտնվելով առաջնագծում՝ մեր երկիրը չի կարող իրեն թույլ տալ փոխզիջումների գնալ պաշտպանությունում։

Ժամանակն է, որ Եվրոպան մեծացնի ինքնապաշտպանության ներուժը և ավելացնի պաշտպանական ծախսերը։ Եվրամիությունն ու նրա դաշնակիցները կկարողանան արդյունավետորեն կայունացնել իրավիճակը տարածաշրջանում միայն այն դեպքում, եթե նրանք կարողանան պաշտպանվել արտաքին սպառնալիքներից»,- գրել է Տուսկը։