Միջազգային

Իսրայելապաղեստինյան պատերազմի 500-րդ օրը՝ թվերով

Իսրայելապաղեստինյան պատերազմի 500-րդ օրը՝ թվերով

Երկուշաբթի լրացավ Իսրայելի հարավում Պաղեստինի հարձակման հետևանքով հրահրված պատերազմի 500 օրը։ Գազայի հատվածում հրադադարը պահպանվում է արդեն գրեթե մեկ ամիս։ 

APnews-ը ներկայացրել է զոհերի և ավերածությունների չափի մասին վիճակագրություն:

  • 2023թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելում մահացել է մոտ 1200 մարդ Գազայում պատանդ է վերցվել 251 մարդ։
  • Գազայում մնում է 73 պատանդ, 3-ը գերեվարվել են մինչև 2023թ. հոկտեմբերի 7-ը։
  • Ենթադրվում է, որ Գազայում զոհվել է 36 պատանդ, այդ թվում՝ մեկը գերեվարվել է մինչև 2023թ. հոկտեմբերի 7-ը

Գազայում սպանված պաղեստինցիներ

Ավելի քան 48․200 մարդ (ըստ Գազայի առողջապահության նախարարության՝ այս ցուցանիշը մարտիկների և քաղաքացիական անձանց միջև չի տարբերակվում, բայց նախարարությունը պնդում է, որ զոհվածների կեսից ավելին կանայք և երեխաներ են)

Գազայում վիրավորված պաղեստինցիներ՝ ավելի քան 111․600 մարդ

2023թ. հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է 846 իսրայելցի զինվոր

2023թ. հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել. ավելի քան 10 հազար մարդ վիրավորվել է

Տեղահանվածների տոկոսը Գազայի հատվածի բնակչության շրջանում՝ 90%

Հրադադարից ի վեր Գազայի հյուսիսային հատված անցած պաղեստինցիները՝ 586․000

Գազայից և Լիբանանում «Հըզբոլլահ» -ից հարձակումների հետևանքով տեղահանված իսրայելցիներ՝ ավելի քան 75․500

Գազայում վնասվել կամ ավերվել է ավելի քան 245․000 բնակարանային միավոր

Վնասվել կամ ավերվել են Գազայի հիմնական ճանապարհները՝ ավելի քան 92% 

Վնասվել կամ ավերվել են Գազայի բժշկական հաստատությունները՝ ավելի քան 84% 

Հիշեցնենք, որ իսրայելապաղեստինյան ռազմական գործողություններն սկսվել էին 2023թ. հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ը ներխուժեց Իսրայելի տարածք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական