Տորոնտոյի Փիրսոնի օդանավակայանում վայրէջքի ժամանակ գլխիվայր շրջվել է Delta Air Lines-ի ինքնաթիռը։ Սակայն ինքնաթիռում գտնվող բոլոր 80 մարդիկ ողջ են մնացել. հայտնում է APnews-ը։ Տուժածները համեմատաբար թեթև վնասվածքներ են ստացել. հայտնել է օդանավակայանի գործադիր տնօրենը։ 18 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց։
Վայրէջքի պահին քամին հասել է 65 կմ/ժ (40 մղոն/ժ), նաև ուժեղ ձյուն է տեղացել։ Օդանավի մեջ 76 ուղևոր և անձնակազմի 4 անդամ է եղել։ Դեռևս պարզ չէ, թե ինչն է պատճառ դարձել ինքնաթիռի վթարի պատճառ։
«Շատ երախտապարտ ենք, որ զոհեր չկան, և վնասվածքները համեմատաբար թեթև են», – լրագրողներին ասել է Մեծ Տորոնտոյի օդանավակայանների վարչության գործադիր տնօրեն Դեբորա Ֆլինթը։