Միջազգային

Ամերիկյան ընկերությունների կորուստները 300 միլիարդ դոլար են. Դմիտրիև

Ամերիկյան ընկերությունների կորուստները 300 միլիարդ դոլար են. Դմիտրիև

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը լրագրողներին հայտնել է, որ Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ բանակցություններում ամերիկացիներին ցույց է տվել աղյուսակ՝ տարբեր ոլորտների ամերիկյան ընկերությունների կորուստների ֆինանսական գնահատականը։

«Պատկերացրեք, այսօր առաջին անգամ ամերիկացիները տեսան, ես ցույց տվեցի այդ ցանկը, որ ամերիկյան ընկերությունների կորուստները 300 միլիարդ դոլար են։ Ոչ ոք այդ մասին չի խոսել», - ասել է Դմիտրիևը։ 

Աղյուսակի համաձայն՝ կորուստների ընդհանուր գումարը գնահատվում է 324 մլրդ դոլար։ 

Աղյուսակում ներկայացված գնահատականների համաձայն՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից ընդհանուր սպառման ապրանքների արտադրության ոլորտում ամերիկյան ընկերությունների կորուստները կազմել են 94 մլրդ դոլար, ֆինանսական հատվածինը՝ 71 մլրդ դոլար: Հեղինակները արդյունաբերական հատվածի կորուստները գնահատել են 26 մլրդ դոլար։ 

«Ամերիկացիները դա ընկալել են որպես մտածելու տեղիք տվող տեղեկատվություն», - ասել է Դմիտրիևը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական