Ղազախստանի «Ժոմարտ» հանքավայրում փլուզման հետևանքով 7 հանքափոր է զոհվել: Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 7-րդ աշխատակցի դին։
«Բոլոր 7 աշխատակիցների մարմինները բարձրացվել են վերև և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին՝ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու համար», - հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցավակցական հեռագիր է հղել Ուլիտաուի մարզում գտնվող հանքավայրում զոհված բանվորների հարազատներին: