Ամերիկյան Fox News-ը, հղում անելով Սաուդյան Արաբիայում բանակցություններին մոտ կանգնած իր դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն Ուկրաինայի հարցում առաջարկում են եռաստիճան խաղաղության ծրագիր: Ծրագիրը ներառում է հրադադար, ընտրություններ Ուկրաինայում, իսկ հետո՝ համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրում։
Ըստ պարբերականի՝ այդ տարբերակի մասին վկայությունները բազմաթիվ են։ Այս տարբերակի համաձայն՝ Ռուսաստանն Ուկրաինայում նոր ընտրությունների անցկացումը դիտարկում է որպես կարգավորման գործընթացի հաջողության առանցքային պայման, որն, անկասկած, հակասություններ կառաջացնի, քանի որ ուկրաինացիներն անհանգստանում են, որ Ռուսաստանը կմիջամտի ընտրություններին և կփորձի իր խամաճիկ թեկնածուին անցկացնել։
«Պուտինի խամաճիկային նախագահի ընտրվելու հավանականությունը բարձր է։ Նա համոզված է, որ ցանկացած թեկնածու, բացի Ուկրաինայի ներկայիս նախագահից, ավելի ճկուն կլինի և պատրաստ կլինի բանակցությունների և զիջումների։ Իր հերթին, Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների ցանկացած արդյունք, ներառյալ՝ ռուսամետ խամաճիկի ընտրության հնարավորությունը: Թրամփը և Պուտինը Ուկրաինայի ներկայիս նախագահի վերընտրվելու շանսերը համարում են ցածր»,- գրում է պարբերականը և ընդգծում, որ Սպիտակ տնից շուտով կարձագանքեն այս տարբերակին։