Միջազգային

Ի՞նչ են պայմանավորվել ռուս-ամերիկյան բանակցային կողմերը

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թամմի Բրյուսը ամփոփել է Էր Ռիադում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները  համաձայնության են եկել․

-Ստեղծել խորհրդակցությունների մեխանիզմ՝ երկկողմ հարաբերություններում անհանգստություն առաջացնող գործոնները վերացնելու համար և համապատասխան դիվանագիտական առաքելությունների աշխատանքը կարգավորելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

-Բարձր մակարդակի խմբեր ձևավորել՝ ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները սկսելու և հնարավորինս շուտ այն ավարտելու համար։

-Հիմքեր ստեղծել ապագա համագործակցության համար փոխադարձ աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև տնտեսական և ներդրումային հնարավորությունների շուրջ, որոնք կբացվեն Ուկրաինայում հակամարտության հաջող ավարտի արդյունքում:

- Ստեղծել կոնսուլտացիաների մեխանիզմ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում սադրանքները հաղթահարելու համար:

«Մեկ հեռախոսազրույցը, որին հաջորդում է մեկ հանդիպում, բավարար չէ տևական խաղաղություն հաստատելու համար։ Մենք պետք է գործենք, իսկ այսօր մենք կարևոր քայլ ենք կատարել»,- ընդգծել է պետդեպի ներկայացուցիչը։