Միջազգային

ԱՄՆ-ի երաշխիքը միակն է Ռուսաստանին հետ պահելու համար. Սթարմեր

ԱՄՆ-ի երաշխիքը միակն է Ռուսաստանին հետ պահելու համար. Սթարմեր

Եվրոպական առաջնորդները Փարիզում կայացած արտակարգ գագաթնաժողովում խոստացել են շարունակել համատեղ աջակցությունը ռուսական ագրեսիային դիմակայող Ուկրաինային:

Սակայն հանդիպման մասնակիցները անվտանգության ոչ մի նոր երաշխիք չեն ներկայացրել, որը կարող էր փոխել իրավիճակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու ձգտման ֆոնին:

«Ես պատրաստ եմ մյուսների հետ դիտարկել բրիտանական զորքերի մուտքը երկրի տարածք, եթե կայուն խաղաղության համաձայնություն ձեռք բերվի։ ԱՄՆ - ի կողմից անվտանգության երաշխիքը միակ միջոցն է, որը Ռուսաստանին կարող է արդյունավետ հետ պահել Ուկրաինայի վրա կրկնակի հարձակումից», - հայտարարել է Սթարմերը Փարիզում կայացած արտակարգ գագաթնաժողովի ավարտին:

«Մենք պետք է գիտակցենք, որ նոր դարաշրջան է սկսվել, այլ ոչ թե անհույս կառչել անցյալի հարմարավետություններից։ Ժամանակն է պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության, մեր մայրցամաքի համար», - ասել է նա։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժերին անհրաժեշտ կլինի պաշտպանություն, մասնավորապես, հակաօդային պաշտպանություն, որը կարող է ապահովել միայն ԱՄՆ-ն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական