Միջազգային

Լավրովը հերքել է եռաստիճան խաղաղության ծրագրի մասին լուրերը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները փոխըմբռնման են հասել տարբեր հարցերի շուրջ, սակայն դա չի նշանակում, որ նրանց դիրքորոշումներն ավելի են սերտացել։

Ըստ ռուս նախարարի՝ կողմերը «գործնականում պայմանավորվել են», որ դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի հարցը պետք է «մեկընդմիշտ» լուծվի։

Լավրովը հավելել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը փոխադարձ ցանկություն են հայտնել լուծում գտնել միջազգային և տնտեսական խնդիրների համար։

Մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ հնարավոր բանակցությունները՝ Լավրովն ասել է, որ նախ ԱՄՆ-ն, ապա Ռուսաստանը պետք է ներկայացուցիչներ նշանակեն, որից հետո կողմերը կսկսեն կանոնավոր խորհրդակցությունները։

Լավրովը նաև մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, իբր, մշակել են պատերազմը դադարեցնելու եռաստիճան ծրագիր, որը ներառում է հրադադար, ընտրություններ Ուկրաինայում և հետո միայն վերջնական խաղաղության համաձայնագիր։

ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ ինքը նման ծրագիր չի տեսել, Քիթ Քելլոգի Լեհաստանում ներկայացված ծրագիրը ըստ նրա ամերիկյան կողմը Ռիադում կեղծ է անվանել։