Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալիս Թբիլիսիի օդանավակայանում Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր են նետել։ Այս մասին հատնում է վրացական Pirveli հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանությունը չի միջամտել իրադարձություններին, ինչպես նախորդ օրը, երբ օդանավակայանում ձվեր են նետել նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա։
Զուրաբիշվիլին դեռ ոչ մի մեկնաբանություն չի արել։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ևս չի արձագանքել միջադեպին։