Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները բանակցությունների ընթացքում ներկայացրել են իրենց սկզբունքային դիրքորոշումները ուկրաինական կարգավորման վերաբերյալ և պայմանավորվել, որ այդ թեմայով բանակցողների առանձին թիմեր կապ կհաստատեն: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք քննարկել ենք, ներկայացրել մեր սկզբունքային մոտեցումները և պայմանավորվել, որ այդ թեմայով բանակցողների առանձին թիմեր, երբ գա ժամանակը, շփման մեջ կմտնեն», - ասել է նա։
«Ամերիկացիները կնշանակեն իրենց ներկայացուցիչներին, մենք՝ մեր ներկայացուցիչներին, և հետո, հավանաբար, աշխատանքը կընթանա», - հավելել Է Ուշակովը՝ նշելով, որ դեռ պարզ չէ կազմը: