Փարիզում կայանալիք Եվրամիության անվտանգության հարցերով գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Le Figaro-ն։
Ընդ որում՝ ո՛չ Ելիսեյան պալատը, ո՛չ էլ Սպիտակ տունը դեռ հայտարարությամբ հանդես չեն եկել։
Ըստ վերջին տեղեկությունների՝ հանդիպմանը, բացի անձամբ Մակրոնից, կմասնակցեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ՄԹ վարչապետ Կիր Սթարմերը, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆը և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։
Հրավիրված են նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԵՄ երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: