Ուկրաինայի նախագահ Վոլոդեմիր Զելենսկին կիրակի ուշ երեկոյան մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ. հայտնում է APnews-ը։ Հիշեցնենք՝ ԱՄԷ-ում տեղի է ունենալու ԱՄՆ և ՌԴ ներկայացուցիչների հանդիպումը. նրանք բանակցություններ են վարելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և խաղաղություն հաստատելու շուրջ։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ կարող է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սաուդյան Արաբիայում։
Զելենսկին Աբու Դաբի է ժամանել Գերմանիայում անցկացված Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելուց հետո։ Նրա գրասենյակի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են Ուկրաինայի նախագահին և կնոջը՝ Օլենա Զելենսկայային օդանավակայանում ողջունում Էմիրաթների պաշտոնյան և պատվո պահակախումբը։
«Մեր գլխավոր առաջնահերթությունը գերությունից ավելի շատ մարդու ազատելն է»,- ասված է Զելենսկու գրասենյակի տարածած հայտարարությունում,- «Մենք նաև կկենտրոնանանք ներդրումների և տնտեսական գործընկերության, ինչպես նաև մեծածավալ մարդասիրական ծրագրերի վրա»: