Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) նախագահ Քրիստոֆ Հոյսգենը այս տարվա հանգստյան օրերին ավարտված համաժողովն անվանել է անցած բոլոր համաժողովներից «ամենանշանակալին»:
«Միևնույն ժամանակ, MSC-2025-ը որոշակի իմաստով մղձավանջ էր եվրոպացիների համար», - հայտարարել է նա գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում՝ վկայակոչելով ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների ելույթները:
«Այս համաժողովը շատ բան պարզաբանեց և ցույց տվեց, որ Ամերիկան Թրամփի օրոք ապրում է մեկ այլ մոլորակի վրա», - հայտարեր էլ Հոյսգենը համաժողովի եզրափակիչ ելույթում: Նրա խոսքով՝ համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթից հետո մտահոգություններ են առաջացել, «որ մեր ընդհանուր արժեքներն այլևս ընդհանուր չեն»: