ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը հայտարարել է, որ Ուկրաինան և Եվրոպան կմասնակցեն Մոսկվայի հետ պատերազմը դադարեցնելու ցանկացած «իրական բանակցության»՝ հասկացնելով, որ այս շաբաթ Ռուսաստանի հետ ԱՄՆ բանակցությունները հնարավորություն են՝ տեսնելու, թե որքանով է լուրջ տրամադրված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղությանը:
CBS-ին տված հարցազրույցում Ռուբիոն ասել է, որ բանակցային գործընթացը դեռ լրջորեն չի սկսվել, և եթե բանակցություններն առաջ շարժվեն, ապա դրանց կներգրավվեն ուկրաինացիները և եվրոպացիները:
«Հիմա, ակնհայտորեն, դրան պետք է հետևեն գործողություններ, ուստի հաջորդ մի քանի շաբաթներն ու օրերը կորոշեն՝ դա լուրջ է, թե ոչ։ Ի վերջո, մեկ հեռախոսազանգը չի հանգեցնի հաշտեցման»,- ասել է Ռուբիոն։