ԱՄՆ-ն ցանկանում է, որ հրադադարից հետո Ուկրաինայում խաղաղություն ապահովեն ոչ միայն եվրոպացի զինվորականները։ Մասնավորապես, առաջարկում են ներգրավել խաղաղապահների Չինաստանից և Բրազիլիայից։ Այս մասին գրում է The Economist պարբերականը։
Այդ ուժերը կարող են տեղակայվել ապագա հրադադարի գծի երկայնքով։ Այն պետք է կատարի բուֆերային գոտու դեր։
Հաղորդվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եվրոպացի դաշնակիցներին ասել է, որ միայն եվրոպական զորակազմը անարդյունավետ կլինի Ռուսաստանին նոր հարձակումներից զերծ պահելու հարցում: