Միջազգային

ԵՄ-ն Ուկրաինային օգնության նոր փաթեթ կտրամադրի

Եվրոպացի պաշտոնյաներն աշխատում են Ուկրաինային օգնության նոր փաթեթի վրա։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ը կարող է ռազմական օգնության նոր փաթեթի մասին հայտարարել Գերմանիայի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք կկայանան փետրվարի 23-ին։