Կազեմիրոն զարմացել է, որ Վինիսիուս Ժունիորը չի նվաճել «Ոսկե գնդակը»:
«Իհարկե, ես զարմացա։ Ես չեմ ասում, որ Ռոդրին արժանի չէր նրան, քանի որ որոշումը մնում է քվեարկողներից յուրաքանչյուրի վրա, բայց Վինին կարևոր դեր խաղաց նախորդ մրցաշրջանում՝ նվաճելով բոլոր տիտղոսները Մադրիդի հետ, որոշիչ գոլեր խփելով եզրափակիչներում, հատկապես՝ «Ուեմբլիում։
Դա անակնկալ էր։ Բայց ես չեմ կարող չհարգել Ռոդրիին, նա հիանալի խաղացող է, և դա ֆուտբոլի որոշումն էր։ Եթե ես ստիպված լինեի քվեարկել, ես կքվեարկեի Վինիի օգտին», - ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը: