Միջազգային

Սաուդյան Արաբիան նաև միջնորդական դեր կստանձնի. CNN

Ուկրաինայի պատերազմի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները կսկսվեն երեքշաբթի օրը․ հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Սաուդյան Արաբիայի պաշտոնյան CNN-ին ասել է, որ իրենց երկիրը մտադիր է ոչ միայն հարթակ տրամադրել ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների համար, այլ նաև միջնորդական դեր ստանձնել։

Սաուդյան Արաբիայի թիմը կգլխավորի երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։ Նրա անունը, սակայն, չի նշվում։