Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի միջև։
«Ես խոսեցի թագաժառանգի հետ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի և այն դերի մասին, որ Սաուդյան Արաբիան կարող է խաղալ տևական և կայուն խաղաղության հաստատման գործում, որի կենտրոնում եվրոպացիներն են»,- գրել է Մակրոնը։
Կողմերը քննարկել են նաև Սիրիայի հարցով Փարիզի համաժողովի ընթացքը, որտեղ վերահաստատել են իրենց աջակցությունն ու ակնկալիքները անցումային իշխանություններին և սիրիացի ժողովրդին։