Միջազգային

«Ո՛չ, տիկին Վայդել, մենք չեզոք չենք, մենք Ուկրաինայի կողքին ենք». Մերց

«Ո՛չ, տիկին Վայդել, մենք չեզոք չենք, մենք Ուկրաինայի կողքին ենք». Մերց

Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հեռուստաբանավեճի ժամանակ քննադատել է «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելին։ Նա ասել է, որ եթե գերմանական զորքեր ուղարկվեն Ուկրաինա՝ անվտանգությունն ապահովելու համար, Ռուսաստանն այլևս Գերմանիան չի ընկալի որպես չեզոք երկիր։

«Ոչ, ֆղաու Վայդել, մենք չեզոք չենք լինի Ռուսաստանի նկատմամբ, մենք մեջտեղում չենք կանգնի, մենք Ուկրաինայի կողմն ենք, մենք Ուկրաինայի հետ միասին կպաշտպանենք  ներկայիս Եվրոպան, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Ձեր նմանները չկանխորոշեն Եվրոպայի քաղաքականությունը», - հայտարարել է Մերցը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրիդրիխ Մերցը, Ռոբերտ Հաբեկը և Ալիս Վայդելը հավաքվել էին երկու ժամ տևած բանավեճի համար։ Դրանց ընթացքում ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդը խուսափել է Ուկրաինայի իրավիճակի կամ դրա համար Ռուսաստանի պատասխանատվության մասին հարցերից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական