Միջազգային

Գախարիային, Մյունխենից ժամանելուց հետո, ձվերով հարվածել են

Գախարիային, Մյունխենից ժամանելուց հետո, ձվերով հարվածել են

Վրաստանի նախկին վարչապետ, «Գախարիան Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիային Թբիլիսիի օդանավակայանում ձվերով հարվածներ են հասցրել։

Քաղաքական գործիչը վերադառնալիս է եղել Գերմանիայից, որտեղ մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի պանելային քննարկումներին։ Նշենք, որ համաժողովին ներկա չեն եղել կառավարության ներկայացուցիչները։

Գախարիայի հետ օդանավակայանում հարվածների տակ է հայտնվել Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Էլգուջա Խոկրիշվիլին։

«Հանուն Վրաստանի» կուսակցությունը հայտարարել է, որ հարձակվողները «Վրացական երազանքի հիստերիկ խումբն» է եղել, և որ ոստիկանությունը ոչինչ չի արել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական