Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երուսաղեմում հանդիպում են ունեցել, որից հետո համատեղ հայտարարություններ են արել։
Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ամենամեծ ընկերն է, որ Իսրայելը երբևէ ունեցել է Սպիտակ տանը»։
«Իրանի հարցում Թրամփի աջակցությամբ մենք կավարտենք գործը»,- ասել է նա։
Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Ռուբիոյի հետ քննարկել են Դոնալդ Թրամփի «համարձակ տեսլականը Գազայի, Գազայի ապագայի վերաբերյալ»։
«Քննարկել ենք, թե ինչպես մենք կարող ենք միասին աշխատել՝ ապահովելու համար, որ այդ ապագան իրականություն դառնա»,- ասել է նա: