Ֆրանսիան երկուշաբթի կընդունի Ուկրաինայի և անվտանգության հարցերով եվրոպական գագաթնաժողովը։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, գրում է Reuters-ը։
Միաժամանակ, Ֆրանսիայի արտգործնախարարը հրաժարվել է նշել միջոցառման մասնակիցների ճշգրիտ ցանկը։
«Նախագահ Էմանուել Մակրոնը վաղը Փարիզում կհավաքի պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ քննարկելու Եվրոպական անվտանգության կարևոր հարցերը։ Խոսքն աշխատանքային հանդիպման մասին է», -ասել է նախարարը։
Ժան-Նոել Բարոն նաև պարզաբանել է, որ «այս հանդիպման մեջ դրամատիկ ոչինչ չկա, սա աշխատանքային նիստ է»։