Ո՛չ ես, ո՛չ ուկրաինացի ժողովուրդը երբեք չենք ընդունի ԱՄՆ-ի և Ռուսաստանի որևէ որոշում, եթե Ուկրաինան ներգրավված չլինի դրանցում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին NBC News-ին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ Վաշինգտոնը կարող է տնտեսական հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ, սակայն դա ոչ մի կերպ չի ազդում պատերազմին վերջ տալու բանակցությունների վրա։
Ուկրաինայի նախագահը համոզված է, որ բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստեն չորս կողմ՝ Ուկրաինան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրոպան։