Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է լինելու, որին կմասնակցեն քաղաքական գործիչ Բադրա Գյունբան և ընդդիմադիր գործիչ Ադգուր Արձինբան, հայտարարել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։
«Ամեն դեպքում, կլինի երկրորդ փուլը»,- լրագրողներին ասել է նա։
Մարշանը հավելել է, որ նախնական արդյունքները կհրապարակվեն կիրակի կեսօրին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությունն անցկացնելու համար 152 ընտրատեղամաս է ստեղծվել հենց Աբխազիայում և ևս երկուսը Ռուսաստանում՝ Մոսկվայում և Չերքեսկում։ Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է 134 հազար մարդ։
Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է տվել նոյեմբերի 19-ին՝ Սուխումում ընդդիմության չորս օր շարունակվող ցույցերից հետո։