Միջազգային

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-թուրքական դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում, հատկապես Գազայի հատվածում և Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։

Բայրամով Ֆիդանին տեղեկացրել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակի մասին։