Միջազգային

Պեսկովը պատմել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին

Պեսկովը պատմել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի տոնայնությունը երկուստեք կառուցողական էր։ Այդ մասին լրագրող Պավել Զարուբինին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Կառուցողական, աշխատասեր, ընկերասեր»,- ասել է Պեսկովը։

Մամուլի քարտուղարին նաև հարցրել են, թե ով է ներկա եղել Պուտինի հետ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Սովորաբար նախագահը երբ հեռախոսազրույց է ունենում, այդ պահին նրան ոչ ոք չի ընկերակցում։ Բայց եթե պետք է, իհարկե, պետության ղեկավարը հրավիրում է այն օգնականներին, որոնց անհրաժեշտ է համարում՝ որոշ հարցեր քննարկելու համար»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է գրեթե մեկուկես ժամ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական