Մյունխենի համաժողովում Ուկրաիինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ամռանը Բելառուս է ուղարկելու 150 հազար ռուս զինվորի, որոնք կարող են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա.
«Մենք հստակ տեղեկություն ունենք, որ Ռուսաստանը պլանավորում է զորքեր ուղարկել Բելառուս այս ամառ զորավարժությունների անվան տակ: Բայց սա ճիշտ նույնն է, ինչպես նրանք զորքեր մտցրեցին նախքան Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը երեք տարի առաջ:
Այս ռուսական ուժերը Բելառուսում կհարձակվե՞ն Ուկրաինայի վրա: Միգուցե ոչ: Կամ գուցե նրանք ձեզ համար են: Հիշեցնեմ, որ Բելառուսը սահմանակից է ՆԱՏՕ-ի երեք երկրներին։ Այն փաստացի դարձավ ռուսական ռազմական գործողությունների հարթակ»,- հայտարարել է Զելենսկին: