Միջազգային

Ոչ ոք չի կարող Եվրոպային պարտադրել իր քաղաքական մոդելը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից Եվրամիության հասցեին քննադատության ֆոնին ասել է, որ ոչ ոք չի կարող Եվրոպային պարտադրել իր քաղաքական մոդելը:

«Ոչ ոք պարտավոր չէ ընդունել մեր մոդելը, բայց ոչ ոք չի կարող մեզ պարտադրել իրենցը»,- գրել է Բարրոն X սոցիալական ցանցում։

Նա հավելել է, որ խոսքի ազատությունը երաշխավորված է Եվրոպայում, և որ նրանք, ովքեր վստահ են իրենց և իրենց արժեքների վրա, քննադատության սպառնալիք չեն զգում։

Վենսը ելույթ ունեցավ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում՝ հայտարարել էր, որ Եվրոպային սպառնացող հիմնական սպառնալիքը գալիս է ոչ թե Ռուսաստանից ու Չինաստանից, այլ թաքնված է իր ներսում։ Որպես օրինակ՝ նա նշել էր Ռումինիայում ընտրությունների արդյունքների չեղարկումը և Գերմանիայում այս սցենարի կրկնության ռիսկը։