Միջազգային

ՀԱՄԱՍ-ը 3 պատանդի է փոխանցել Կարմիր խաչին

Իսրայելի հետ գործարքի շրջանակներում ՀԱՄԱՍ-ը ևս 3 պատանդների է փոխանցել Կարմիր խաչին Գազայի հատվածում։ 

Նշվում է, որ ազատ արձակված պատանդներն են Սաշա Տրուֆանովը, Իաիր Հորնը և Սագի Դեկել-Չենը։

Հիշեցնենք, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման պայմանավորվածության շրջանակներում ամեն շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ը իսրայելցի պատանդների է ազատ արձակում՝ փոխանակելով պաղեստինցի գերիների հետ։