Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ավելի արագ, քան մեկ տարվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ՌԴ և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Կիտ Քելոգը։
«Ես հրապարակայնորեն 180 օր եմ պահանջում՝ բոլոր կողմերին ներգրավվելու համար։ Ուկրաինան կլինի բանակցությունների սեղանի շուրջ, ԱՄՆ-ն միջնորդ կհանդիսանա ուկրաինացիների և ռուսների միջև»,- նշել է նա: