ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է ապահովեն Ուկրաինայի ինքնիշխանությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ՌԴ և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Կիտ Քելոգը։
«30 օրվա ընթացքում Ուկրաինայի հարցում հասել ենք ավելի մեծ առաջընթացի, քան նախորդ վարչակազմը՝ 3 տարվա ընթացքում»,- ասել է նա։
Քելոգը հավելել է, որ այս հարցում Եվրոպայի դաշնակիցները մեծ դեր կարող են խաղալ։