Մյունխենում տեղի են ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորած պատվիրակության բանակցություններն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու պատվիրակության հետ։
ԱՄՆ փոխնախահաը նշել է, որ Վաշինգտոնը ձգտում է կայուն խաղաղության։
«Իրավիճակը կարգավորելու համար շփումները կարևոր են: Մենք ցանկանում ենք տեսնել պատերազմի ավարտը»,- ասել է Վենսը։
Ուկրաինայի նախագահը հանդիպումից հետո հայտարարել է․ «Պետք է ավելի շատ շփվենք, աշխատենք և պլան պատրաստենք Պուտինին կանգնեցնելու համար»։