Միջազգային

Ամուսնու նվերի պատճառով ռուս կնոջն ազատազրկում է սպառնում

Ամուսնու նվերի պատճառով ռուս կնոջն ազատազրկում է սպառնում

Դուբայից ժամանող ռուս կինը փորձել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մաքսանենգ ոսկյա մատանի և 323 ադամանդներով ժամացույց ներկրել. հայտնել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը։

Չհայտարարագրված ոսկու ընդհանուր արժեքը 5 միլիոն ռուբլի է: Կնոջ խոսքով՝ դրանք ամուսնու նվերն են։ Նա նաև ասել է, թե արժեքն իրեն հայտնի չէ։

Դաշնային մաքսային ծառայությունը հաղորդել Է, որ փորձաքննության արդյունքում պարզվել է՝ Baignoire մոդելի Cartier ժամացույցը և My Twin Trilogy մոդելի Messika մատանին պատրաստված են 750 հարգի ոսկուց 

Մաքսանենգության համար ռուս կնոջը սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում կամ մինչև մեկ միլիոն ռուբլի տուգանք:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական