Ուկրաինայի նախագահն ասել է, որ երկար զրույց է ունեցել Թրամփի հետ, որը բավարար է որոշ մանրամասներ քննարկելու, բայց անբավարար՝ պատերազմի ավարտի ծրագիր մշակելու համար:
Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահի հետ զրույցում խոսվել է նաև կորուստների մասին, որոնք տարբերվում են ամերիկյան թվերից։
Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ն և Թրամփը պատրաստ չեն խոսել ՆԱՏՕ-ի մասին և կարծում են, որ Ուկրաինան չի կարող լինել դաշինքի կազմում, քանի որ դա էսկալացիայի կբերի Ռուսաստանի հետ։ Զելենսկին հավելել է, որ եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ում չէ, ապա երկրին անհրաժեշտ է 1,5 միլիոնանոց բանակ։