Միջազգային

«Ցանկացած համաձայնագիր առանց մեզ ձախողվելու է». Կալլաս

«Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած խաղաղության համաձայնագիր, որը կնքվի առանց Եվրոպայի, կտապալվի»․ այս մասին DW-ին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Նա փետրվարի 13-ին Բրյուսելում մասնակցել Է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։

«Ցանկացած համաձայնագիր առանց մեզ ձախողվելու է, քանի որ անհրաժեշտ է, որ Եվրոպան և Ուկրաինան նույնպես կատարեն այն։ Ցանկացած արագ լուծում կեղտոտ գործարք է... Դա չի կանգնեցնի սպանությունները, չի կանգնեցնի պատերազմը», - ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: