ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրաժարվել է Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից: Փոխարենը նա կհանդիպի և բանակցություններ կվարի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցի հետ․ գրում Է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
Վենսի թիմից հայտնել են, որ հանդիպումը նախատեսված է եղել, սակայն չի կայացել գերմանական կողմի հետ ժամանակացույցի հետ կապված կոնֆլիկտի պատճառով:
«Երկու երկրների ղեկավարները բանակցություններ են վարել Մյունխենում լրացուցիչ հանդիպում անցկացնելու շուրջ, սակայն, ցավոք, այդ հանդիպումն այդպես էլ չի հաստատվել ժամանակացույցում առկա խնդրի պատճառով»,-ասված է Շոլցի մամուլի քարտուղար Ուիլյամ Մարտինի հայտարարության մեջ: