Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է պատերազմին վերջ տալու համար իր երկրի անունից բանակցել Ռուսաստանի հետ՝ նախազգուշացնելով, որ «խաղաղությունը եթե կապիտուլյացիայի տեսքով լինի, վատ նորություն կլինի բոլորի համար», ներառյալ՝ ԱՄՆ-ի։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը խոսել է Financial Times-ին տված հարցազրույցում։
Նա Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն անվանել է «էլեկտրաշոկ», որը պետք է ստիպի Եվրոպային ապահովել իր, ինչպես նաև Ուկրաինայի ապագան:
«Այս փուլում միակ հարցն այն է, թե արդյոք նախագահ Պուտինը պատրաստ է անկեղծորեն, կայուն և հուսալի կերպով համաձայնել այդ հիմքի վրա հրադադարին։ Դրանից հետո ուկրաինացիները պետք է բանակցեն Ռուսաստանի հետ», - ասել է Մակրոնը: