Միջազգային

Ազատ կարձակվի իսրայելցի երեք պատանդ

ՀԱՄԱՍ-ը խոստանում է շաբաթ օրը ազատ արձակել երեք պատանդին։ Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելը հարվածի տակ էր դրել Գազայում ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։

Երկուշաբթի ՀԱՄԱՍ-ը մեղադրել էր Իսրայելին պայմանավորվածությունները չկատարելու մեջ և հետաձգել էր պատանդների հետագա ազատ արձակումը։ Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել էր, որ եթե ՀԱՄԱՍ-ը շաբաթ օրը չվերադարձնի պատանդներին, ռազմական գործողությունները Գազայում նոր թափով կվերսկսվեն։

Հինգշաբթի Կատարի միջնորդները զգուշավոր լավատեսություն են հայտնել՝ նշելով, որ դեռ ոչինչ կորած չէ։ Իսրայելը դեռևս չի մեկնաբանել բանակցությունների ընթացքը, սակայն հայտարարել է, որ պահանջում է շաբաթ օրը երեք կենդանի պատանդների ազատ արձակումը՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության։

«ՀԱՄԱՍ-ը եգիպտական պաշտոնյաներին հաստատել է իր պատրաստակամությունը… շաբաթ օրը նախատեսված ժամկետում իրականացնել վեցերորդ բանտարկյալների փոխանակումը, եթե Իսրայելը կատարի իր պարտավորությունները»,- գրել է AP-ն՝ հղում անելով բանակցություններին մասնակցող մեկ այլ պաշտոնյային։

Նույնը հայտնել է նաև AlJazeera-ն։