ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ կկիրառեն ՌԴ-ի դեմ և իրենց զինվորականներին կուղարկեն Ուկրաինա, եթե Պուտինը հրաժարվի պատերազմը դադարեցնելու բանակցություններից:
Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Ֆենսը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ այդ միջոցները կարող են անհրաժեշտ լինել, որպեսզի Պուտինին դրդեն Ուկրաինայի հետ համաձայնության գալ։
«Կան տնտեսական լծակներ, և, իհարկե, կան ռազմական լծակներ, որոնք ԱՄՆ-ն կարող է օգտագործել Պուտինի դեմ»,- ասել է Վենսը թերթին տված հարցազրույցում։
ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ունենա «ինքնիշխան անկախություն»․
«Կան բազմաթիվ կոնֆիգուրացիաներ, բայց մենք հոգ ենք տանում, որ Ուկրաինան ինքնիշխան անկախություն ունենա», - ասել է նա:
Վենսը նշել է, որ Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը, եթե Մոսկվան չկարողանա բարեխիղճ բանակցություններ վարել, մնում է «սեղանին»: Ինչպես նշել Է WSJ-ն, քաղաքական գործիչն այդ հայտարարությունն արել է շատ ավելի կոշտ տոնով: