Միջազգային

Թրամփը հայտարարել է, որ այսօր կհանդիպեն ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ

Թրամփը հայտարարել է, որ այսօր կհանդիպեն ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները հանդիպելու են Մյունխենում, Ուկրաինան նույնպես հրավիրված է, սակայն Կիևը պատասխանել է, որ չի ակնկալում բանակցություններ վարել Ռուսաստանի հետ գերմանական քաղաքում։

«Վաղը նրանք հանդիպում կունենան Մյունխենում: Ռուսաստանը այնտեղ է լինելու մերոնց հետ: Ի դեպ, Ուկրաինան նույնպես հրավիրված է: Չգիտեմ, թե կոնկրետ ովքեր են լինելու այնտեղ, բայց բարձր մակարդակի պաշտոնյաներ կլինեն Ռուսաստանից, Ուկրաինայից և Միացյալ Նահանգներից»,- լրագրողներին ասել է Թրամփը:

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը և Նյու Յորքում ՄԱԿ-ի առաքելությունը անմիջապես չեն արձագանքել Թրամփի խոսքերը մեկնաբանելու հարցումներին:

«Վաղը հանդիպում կլինի Մյունխենում, իսկ հաջորդ շաբաթ՝ Սաուդյան Արաբիայում, ոչ թե իմ կամ նախագահ Պուտինի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների միջև: Եվ Ուկրաինան նույնպես կլինի դրա մի մասը»,- հավելել է Թրամփը։

Ուկրաինական կողմը չի ծրագրում բանակցություններ վարել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Հայտնել է Ուկրաինայի նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը:

«Ուկրաինայի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Ուկրաինան նախ պետք է խոսի Ամերիկայի հետ։ Եվրոպան պետք է լինի ցանկացած լուրջ երկխոսության մաս՝ հանուն իրական և տևական խաղաղության», - ասել է պաշտոնյան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական