ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ փետրվարի 14-ի գիշերը պայթյուն է եղել Չերնոբիլի ատոմակայանում՝ ավերված չորրորդ ռեակտորը պաշտպանող նոր պաշտպանիչ պատի մոտ։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է տանիքին, որից հետո հրդեհ է բռնկվել։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ տեսնյութ է հրապարակել՝ կատարվածի մեջ մեղադրելով ռուսական կողմին։
«Ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքը՝ հզոր պայթուցիկ մարտագլխիկով, այս գիշեր հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի ոչնչացված 4-րդ էներգաբլոկի ճառագայթումից պաշտպանող ապաստանին»,- գրել է Զելենսկին։
Հաղորդվում է, որ ներկայումս ճառագայթային ֆոնը չի ավելացել, և այն մշտապես վերահսկվում է։