Խաղաղության պայմանագիրը չի կարող ստորագրվել Մյունխենում, համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Մենք հիշում ենք, թե ինչ է ստորագրվել այստեղ։ Չկան երկու երկրներ, որոնք կռվում են միմյանց հետ, Ռուսաստանը պատերազմ բերեց մեր երկրին, ուստի մեզ միջնորդ պետք չէ, մեզ պետք է, որ ԱՄՆ-ն մեր կողքին լինի»,- ասել է նա։
Չելենսկու խոսքով՝ պատրաստ է քննարկել օգտակար հանածոների մասին համաձայնագիրը։
«Երբ խոսում ենք մեր ռեսուրսների մասին, կարևոր է, որ դրանք չհայտնվեն օկուպանտների ձեռքը։ Սակայն ոչ մի խոսակցություն չի լինի Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի. սա սկզբունքային դիրքորոշում է։ Չեմ ուզում պատմության մեջ լինել այն մարդը, ով օգնեց Պուտինին օկուպացնել իմ երկիրը։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույց են ունեցել ամբողջական հրադադարի և գերիների փոխանակման մասին։
«Բայց նա գերիներին չի փոխանակել։ Նա ստախոս է»,- ասել է Զելենսկին և հավելել, որ Պուտինի հետ կհանդիպի միայն այն դեպքում, երբ Թրամփի հետ պատերազմին վերջ տալու ընդհանուր ծրագիր ունենան։