Թրամփը բացատրել է, թե ինչու է փետրվարի 12-ին նախ հեռախոսազրույց ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և, միայն դրանից հետո, զանգահարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
«Ինչ-որ մեկն ասաց, որ ես նախ պետք է զանգահարեի Զելենսկուն։ Ես այդպես չեմ կարծում: Մենք պետք է պարզենք՝ Ռուսաստանը ցանկանում է համաձայնագիր կնքել, թե ոչ։ Ես գիտեմ, որ Զելենսկին ցանկանում է համաձայնագիր կնքել։ Բայց հիմա ես գիտեմ, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել», - ասել է նա լրագրողներին։
Նա ընդգծել է, որ շատ լավ զրույցներ է ունեցել Ինչպես Զելենսկու, այնպես էլ Պուտինի հետ։