Միջազգային

Ռուսաստանի պատվիրակությունը չի հրավիրվել Մյունխենի համաժողովին

Ռուսաստանի պատվիրակությունը չի հրավիրվել Մյունխենի անվտանգության համաժողովին, դրան ներկա չեն լինի երկրի պաշտոնատար անձինք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովին ռուս պաշտոնյաները չեն հրավիրվում։ Այս որոշումը կայացվել է դեռ մի քանի տարի առաջ։ Սա քաղաքականացված ու տարօրինակ որոշում է։ Ըստ այդմ, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ռուսական այլ պաշտոնական կառույցներ այնտեղ չեն լինի»,- հայտարարել է նա։