Միջազգային

«Զելենսկին և Պուտինը պետք է ուղիղ բանակցություններ վարեն». Քելոգ

«Զելենսկին և Պուտինը պետք է ուղիղ բանակցություններ վարեն». Քելոգ

«Զելենսկին և Պուտինը պետք է ուղիղ բանակցություններ վարեն»․ Մյունխենի համաժողովից առաջ հայտարարել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը։

Նա հավելել է, որ Պուտինի փաստարկները նախագահ Զելենսկու իբր «ոչ լեգիտիմության» մասին, ինչի պատճառով նա չի ցանկանում խոսել նրա հետ, չեն աշխատում, և նրանք պետք է հանդիպեն։

Քելլոգը նաև հերքել է լուրերն այն մասին, որ Թրամփն, իբր, միայն Պուտինի հետ է պայմանավորվածություններ ուզում։ Նա ընդգծել է, որ երեք կողմերը անպայման պետք է խոսեն միմյանց հետ, հատկապես՝ Ուկրաինան և Ռուսաստանը:

«Բայց դա չի ստացվի: Նրանք (Զելենսկին և Պուտինը) պետք է ուղիղ բանակցություններ վարեն: Երկու կողմն էլ պետք է ինչ-որ բանից հրաժարվի»,- ասել է Քելոգը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական